ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է բանակցային խմբին փետրվարի 17-ին մեկնել Կահիրե՝ քննարկելու Գազայի հարցի շուրջ հետագա քայլերը։ Այս մասին հայտնում են հրեական պետության ղեկավարի գրասենյակից։
«Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացի հետ համաձայնության գալով՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր՝ փետրվարի 16-ին, հանձնարարել է բանակցային թիմին վաղը մեկնել Կահիրե՝ քննարկելու համաձայնագրի առաջին փուլի հետագա իրականացումը:
Կառավարության վաղվա քննարկումներից հետո բանակցային թիմը ցուցումներ կստանա, թե ինչպես շարունակել խորհրդակցությունները երկրորդ փուլում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ