ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ներկայացուցիչներն ապրիլի 7-ին կժամանեն Եգիպտոսի մայրաքաղաք՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման վերաբերյալ իսրայելական կողմի հետ համաձայնագրեր կնքելու հետագա գործողությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է շարժման ղեկավարության ներկայացուցիչը։
«Վաղը՝ կիրակի, «ՀԱՄԱՍ»-ի պատվիրակությունը եգիպտական կողմի հրավերով կմեկնի Կահիրե՝ քննարկելու պաղեստինյան հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը», - ասել է «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարության անդամը: Նրա խոսքերը մեջբերել է «Al Jazeera» հեռուստաալիքը։
Նա տեղեկացրել է, որ վերջին մի քանի ժամում բանակցային գործընթացը վերսկսելու վերաբերյալ ինտենսիվ քննարկումներ են ընթանքում «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և միջնորդների միջև։
--00—ՅՄ