Էր Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկյան բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

photo_2025-02-18_11-38-10

Էր Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունները։ Բանակցություններն ընթանում են թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Ալբասատին համալիրի Դիրիայում։

Բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմը ներկայացնում են Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակի վերականգնումը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստումը և Ուկրաինայում կարգավորման հնարավոր բանակցությունները:

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ժամանել են Էր Ռիադ, նրանք բանակցություններ կվարեն ամերիկյան պատվիրակության հետ։

--00—ՅՄ