ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
«Հայաստանի կոմունիստական կուսակցության» Գյուրմրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը չի ներկայացել նախընտրական բանավեճին:
Դեռ մեկ օր առաջ 24News-ը Ղուկասյանից հետաքրքվել էր` մասնակցելու՞ է, թե՞ ոչ, վերջինս նշել էր, որ ո´չ:
Քիչ առաջ 24News-ը կապ հաստատեց Ղուկասյանի հետ, հետաքրքրվելու, թե ինչու՞ չի ներկայացել:
«Էս գիշերով ձեզի էդիգ է հետաքրքիր, բարի գիշեր»,- ասաց Ղուկասյանն ու անջատեց հեռախոսը:
Իր խոսելու ընթացքում լսելի էր նաև կողքի ձայները, ինչից պարզ դարձավ, որ Ղուկասյանը հետևում էր այս պահին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում մյուս 8 թեկնածուների միջև ընթացող բանավեճին:
Մերի Մանուկյան