Starlink-ը պաշտոնապես Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

աա

 
 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ը պաշտոնապես Հայաստանում է Այդ մասին հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ 
 
«Ուրախ ենք հայտնել, որ 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։
 
Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞 ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված աշխատանքի շնորհիվ։
 
Ինչո՞ւ է սա կարևոր՝
 Թվային ենթակառուցվածքներ
ի նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ։
 Հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին։
 Կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից։
 
Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է»,- նշել է նախարարը։


--00—ՍՊ