ՀՀ ՄԻՊ-ը մասնակցում է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

.

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 17-18-ին Բրյուսելում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի գործող անդամների վերջին հանդիպմանն ու կառավարման խորհրդի նիստին։

ՄԻՊ-ից hայտնում են, որ մասնակիցները, ի թիվս այլնի, քննարկել են ցանցի ընթացիկ և առաջիկա աշխատանքներն ու ձեռքբերումները, Կառավարման խորհրդի նոր ռազմավարական ծրագրի մշակման հետ կապված և մարդու իրավունքներին առնչվող մի շարք այլ հարցեր։

Անահիտ Մանասյանը նշել է, որ շարունակելու է ակտիվ ներգրավվածությունը հիմնական իրավունքների պաշտպանությանն ուղղված՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի աշխատանքներին։

--00--ԱՀ