ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Կայացավ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Բենֆիկա»-«Մոնակո» պատասխան հանդիպումը, որն ավարտվեց 3-3 հաշվով։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Բենֆիկայի»՝ 1-0 հաշվով հաղթանակով։
1/8 եզրափակիչում լիսաբոնցիները կհանդիպեն կամ «Բարսելոնայի», կամ «Լիվերպուլի» հետ։
2024/25 ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի, քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա 2025 թվականի փետրվարի 21-ին, ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով) Նյոնում, Շվեյցարիայում։
Հանդիպումների օրերը՝
1/8 եզրափակիչ՝ մարտի 4/5 և 11/12
Քառորդ եզրափակիչ՝ ապրիլի 8/9 և 15/16
Կիսաեզրափակիչ՝ ապրիլի 29/30 և մայիսի 6/7
Եզրափակիչ՝ մայիսի 31 (Մյունխեն)։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ