ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Հունվարի 10-ին Զագրեբում մեկնարկում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարը (չշփոթել Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի հետ)։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հայաստանից այդ ստուգատեսին մասնակցում է միայն ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, ԱԱ մրցանակակիր, Աշխարհի անհատական Գավաթի խաղարկության հաղթող, ՕԽ վարկանիշ նվաճած 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։
Նա պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից, որտեղ կհանդիպի Ֆրանսիան ներկայացնող Արսամերզոևի հետ։
Վարկանիշային մրցաշարին մասնակցում են հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, ինչպես նաև կանայք՝ ընդհանուր 550 մարզիկ։
Մրցաշարը կընթանա մինչև հունվարի 14-ը։
--00—ԼՀ