Արտակարգ դեպք՝ Երևանում. ջրասուզակներն ու հատուկ փրկարարները Հրազդան գետում քաղաքացու են փնտրում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

photo_2025-02-19_13-24-19

Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է սատացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարակն աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը, ջրասուզակը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: 

Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները որոնողական աշխատանքի արդյունքում քաղաքացուն չեն հայտնաբերել և պարզվել է, որ հնարավոր է՝ նա ընկել է Հրազդան գետը, ինչի համար արդեն 1 ժամից ավելի է ջրասուզակն ու փրկարարները գետի ամբողջ տարածքում որոնողական աշխատանքներ են կատարում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ