Հրազդան գետում մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերել են «Թումո»-ի աշխատակցի մարմինը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

photo_2025-02-19_16-36-01

Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է սատացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրասուզակները գետում հայտնաբերել են ջրահեղձ եղած տղամարդու մարմինը և այն դուրս են բերել: Նշվում է, որ մահացածը Երևանի բնակիչ 41-ամյա Ռուբեն Ք.-ն է, ով աշխատում էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: 

--00—ՅՄ