ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Այսօր ստորագրեցինք երկու կարևոր համաձայնագրեր, որոնցից մեկը Եվրասիական զարգացման բանկի հետ, իսկ մյուսը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի: ԵԱԶԲ-ի հետ համաձայնագիրը նախատեսում է տեխնիկական աջակցություն նախարարության ղեկավար կազմի կարողությունների զարգացմանը նպաստող սեմինարի համար, իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ կնքված հուշագիրը նախատեսում է սերտ և ակտիվ համագործակցություն կրթության ոլորտում։ հայտնում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը․
«Չնայած առաջին հայացքից այս երկու համաձայնագրերի անհաղորդ թվալուն՝ երկու նախաձեռնություններն էլ իրականում վկայում են նախարարության հետևողական հանձնառության մասին՝ խթանելու ոլորտում մարդկային կապիտալի զարգացումը՝ զուգահեռաբար ապահովելով բարձրորակ մասնագիտական պատրաստվածություն ինչպես գործող, այնպես էլ ապագա մասնագետների համար։
Երկու համաձայնագրերն էլ հերթական անգամ ցույց են տալիս, որ նախարարությունը, հանրային ֆինանսների կառավարման աշխատանքին զուգահեռ, հստակ սահմանել է պետական կառավարման համակարգի ինստիտուցիոնալ զարգացմանը և արտադրողականության բարձրացմանը նպաստելու իր առաջնահերթությունը»,- նշել է նա:

--00—ՍՊ