«Ղարաբաղցի ես, թե՞ հայ»․ խտրականություն, ատելության քարոզ՝ համացանցում․ փաստաբանը ահազանգում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ա

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․

«Դերասանուհի Լիաննա Վանոյանի հումորային տեսահոլովակի տակ մի վրդովված գյումրեցի ՔՊ-ական մեկնաբանություններ է գրում, ապա մեկին հարցնում է. «ղարաբաղցի ես, թե՞ հայ»։ 

Ակնհայտ է, որ ՔՊ-ական է, քանի որ կարծես ԱԺ աշխատակից է, գլխավերևում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է, էջում կան ՔՊ-ական գյումրեցի պատգամավորների հետ լուսանկարներ, բացի այդ՝ բոլոր տրամաբանող մարդկանց համար պարզ է, որ արցախատյացությունը ՔՊ-ականների, նրանց մերձավորների և առհասարակ՝ Նիկոլի շուրջ համախմբվածների մենաշնորհն է։ 

Իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, սույն ՔՊ-ական տղային ինչո՞ւ չեք կալանավորում խտրականության, ատելության քարոզի համար, թե՞ այդ հոդվածը միայն ընդդիմադիրների համար է….»։
 

--00--ՍՊ