ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Անկարան արդեն հայտարարել է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին, սակայն այդ ուղղությամբ որևէ կոնկրետություն չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախատեսվում է ռուս-ամերիկյան հանդիպում համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերը։ Այդ շփումը կնախորդի փոխարտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններին, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00--ՍՊ