ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Փետրվարի 24-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
--00--ԱՀ