ԵՄ-ն առայժմ չի դիտարկում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը. Կալաս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

․

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիությունն առայժմ առարկայորեն չի դիտարկում Ուկրաինա եվրոպական խաղաղապահներ ուղարկելը, այլ քննարկում է անվտանգության երաշխիքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Բրյուսելում ԵՄ երկրների արտգործնախարարների նիստից առաջ:

«Նախ պետք է խաղաղություն լինի, բայց Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն, ուստի մենք չենք կարող որևէ խաղաղապահ առաքելություն ստեղծել, քննարկումն ընթանում է այն բանի շուրջ, թե ինչ անվտանգության երաշխիքներ կարող ենք տրամադրել Ուկրաինային, ահա սա է քննարկվում», - նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայում զինվորականներ տեղակայելու՝ Եվրոպայի ծրագրերի մասին հաղորդումներն անհանգստություն են առաջացնում։

--00--ԱՀ