Միխայիլ Գալուստյանն ընդգրկվել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 16-րդ փաթեթում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

photo_2025-02-24_14-50-39

Հայազգի հայտնի կատակերգու և շոումեն Միխայիլ Գալուստյանը ներառվել է Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցների 16-րդ փաթեթում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ԵՄ արտաքին գործերի խորհուրդը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթին։ Նոր միջոցառումների շրջանակներում ԵՄ-ն արգելել է նաև SWIFT համակարգի օգտագործումը ռուսական 13 բանկերի համար։

Մասնավորապես, սահմանափակումների են ենթարկվել.

48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձ։
53 ընկերություններ, այդ թվում՝ Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից, ԱՄԷ-ից, Սինգապուրից, Թուրքիայից և Ուզբեկստանից։

--00—ՅՄ