Մենք սերտորեն համագործակցում ենք․ Միրզոյանը շնորհավորել է Էստոնիայի իր գործընկերոջը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

l-0x4wh-786x458z-1

Հայաստանի ԱԳ  նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էստոնիայի իր գործընկերոջը՝ հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

«Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ լավ գործընկեր Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի անկախության օրվա առթիվ: Մենք սերտորեն համագործակցում ենք, և դա անդրադառնում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգի վրա։ Շահագրգռված ենք շարունակելու մեր բարեկամությունը՝ հասնելու Հայաստան-Էստոնիա-Եվրամիություն հարաբերությունների նոր սահմանների»,- գրել է Միրզոյանն X-ի իր էջում:

--00—ՅՄ