ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ։ Նիստի ընթացքում քննարկվել են Գյումրիի և Փարաքարի ընտրությունների կազմակերպման հարցեր։
Կուսակցությունից հայտնում են, որ Գյումրիի և Փարաքարի թիմերի ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքները, պատասխանել թիմակիցների հարցերին։
Կարևորվել է կուսակցության որդեգրած քաղաքականությունը՝ շարունակել ակտիվ մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին, որոնք էական ազդեցություն ունեն նաև համապետական ընտրությունների համատեքստում։
--00—ՅՄ