ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Օմդուրման քաղաքի մոտակայքում Սուդանի ԶՈւ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով AP-ին։
Ավելի վաղ Սուդանի «Alrakoba» թերթը, հղում անելով ռազմական աղբյուրին, հայտնել էր, որ Սուդանի Օմդուրման քաղաքում ռազմական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի անդամներն ու ինքնաթիռում գտնվող մի քանի սպաներ:
Ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա։
--00—ՅՄ