Ձևավորեք 20-30 հոգանոց խմբեր, եկեք Կառավարություն՝ քննարկելու Իրական ՀՀ-ի գաղափարախոսության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

86142142_0_87_1670_1026_600x0_80_0_0_8cbe37f1cc05186cc60631b50be21d89

Սիրելի քաղաքացիներ, նախորդ շաբաթ հրապարակեցի Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որն այս օրերին լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում, մամուլում, հանրության շրջանում, գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարևոր եմ համարում քաղաքացիների հետ Նախագծի անմիջական քննարկումները։ Նման քննարկմամբ հետաքրքրված քաղաքացիներին, 20-30 հոգանոց խմբերով, հրավիրում եմ Կառավարություն՝ Նախագիծն անկաշկանդ մթնոլորտում քննարկելու։

Հ.Գ. 70 հոգանոց և ավելի մեծ խմբեր ձևավորելու դեպքում ինքս կայցելեմ Ձեր բնակավայր՝ Նախագիծը քննարկելու»։

--00—ՅՄ