ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Այս իշխանության մեղքով է, որ այսօր Բաքվում գերիներ ունենք, որոնցից մեկն էլ իմ եղբայրն է։ Ամենամեծ գործողությունը պիտի իրականացնի հանրությունը, որովհետև մեր բոլոր գերիները թասիբի համար են պայքարում։ Բաքվում գտնվող մարդիկ ավելի մեծ պայքար են տանում հայ ազգի համար, քան այստեղ գտնվողները։ Այս մասին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Վերածնվող Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանը։
Նշենք, որ այս պահին կառավարության շենքի մոտ ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մեր մյուս հայրենակիցների։
«Այս իրավիճակում այս իշխանությունը երկար չի գոյատևի, այս պահվածքով նրանք կրկնակի ամրագրում են իրենց դավաճանությունը՝ Արցախը հանձնել են, գերիներին հանձնել են, որպեսզի կարողանան հանգիստ անել այն, ինչ ուզում են։ Առաջնային հարցը պիտի լինի գերիների վերադարձը, եթե ունեն հնարավորություն, թող անեն։ Եթե այդ հարցին չեն անդրադառնում, ուրեմն այս իշխանությունը և թուրք իշխանությունները իրականացնում են հակայկական գործողություն»,- ասաց նա՝ նշելով, որ այս ամենը չի ներվելու։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ