Իտալիայի վարչապետը հանդես է եկել ԵՄ-ԱՄՆ հրատապ գագաթնաժողով հրավիրելու կոչով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

photo_2025-03-01_13-34-10

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկիի աղմկահարույց հանդիպումից հետո Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին եվրոպացիներին կոչ է արել թույլ չտալ պաշտոնական Վաշինգտոնի հետ տարաձայնությունների խորացում՝ հայտարարելով, որ Հռոմը առաջիկա ժամերին հանդես կգա ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողի անցկացման կոչով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Politico-ն։ 

«Անհրաժեշտ է անհապաղ գագաթնաժողով՝ Միացյալ Նահանգների, եվրոպական պետությունների և դաշնակիցների մասնակցությամբ, որպեսզի անկեղծ խոսակցություն ծավալվի այն մասին, թե ինչպես ենք մտադիր հաղթահարել այսօրվա լուրջ մարտահրավերները՝ սկսած Ուկրաինայից, որը միասին պաշտպանել ենք վերջին տարիներին»,- Մելոնիի խոսքերը փոխանցել է լրատվամիջոցը։ 

Հաղորդվում է, որ եվրոպական մի քանի երկրների առաջնորդներ, արձագանքելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հրավերին, մտադիր են կիրակի օրը հանդիպել Լոնդոնում: Ակնկալվում է, որ նրանց կմիանա նաև Զելենսկին: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ