« Փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը և պաշտպանել հայ գերիներին». «Կարմիր խաչ»-ի մոտ ակցիա կլինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

,

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալություն ու «Արցախ Միություն» ՀԿ-ները երկուշաբթի՝ ժամը 𝟏𝟑:𝟎𝟎-ին, հրավիրում են բոլորին միանալու ակցիային՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ․ 

«Պահանջում ենք փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը և պաշտպանել հայ գերիներին»։

«𝟐𝟖 հասարակական կազմակերպություններ ստորագրել են բաց նամակ ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին:

Ակցիայի ժամանակ նամակը պաշտոնապես հանձնվելու է ԿԽՄԿ երևանյան գրասենյակին:

Կկազմակերպվի բողոքի խաղաղ ցույց՝ իրազեկելու միջազգային հանրությանը:

Միացե՛ք:

Յուրաքանչյուր մասնակցի ներկայությունը ցույց է տալիս մեր միասնականությունը և վճռականությունը:

Խրախուսվում է ակցիային մասնակցությունը

• Հայերեն և անգլերեն պաստառներով՝ #𝐅𝐫𝐞𝐞𝐀𝐫𝐦𝐞𝐧𝐢𝐚𝐧𝐇𝐨𝐬𝐭𝐚𝐠𝐞𝐬, #𝐒𝐚𝐯𝐞𝐑𝐮𝐛𝐞𝐧𝐕𝐚𝐫𝐝𝐚𝐧𝐲𝐚𝐧 հեշթեգերով

• Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների նկարներով

ԿԽՄԿ-ն ունի բացառիկ մանդատ և պարտավորություն՝ պաշտպանելու բանտարկյալներին, հատկապես էթնիկ հատկանիշով հետապնդվող և քաղաքական պատճառներով դատվողներին:

Հանդիպում ենք՝ մարտի 𝟑–ին՝ ժամը 𝟏𝟑:𝟎𝟎-ին, Նաիրի Զարյան 𝟕𝟑/𝟑 հասցեում»,- ասվում է հաղորդագրությունում։

--00—ԱՀ