ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Բաքուն փակում է օկուպացված Ստեփանակերտի Կարմիր Խաչի գրասենյակը։ Այս մասին փոխանցում է ԱՊԱ-ն։
Լրատվամիջոցը նշում է, որ օկուպացված Ստեփանակերտում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը մշտապես որոշակի կասկածներ ու հարցեր է առաջացրել։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը կարող է ամբողջությամբ վերացնել Ստեփանակերտում ԿԽՄԿ գրասենյակի անհրաժեշտությունը։ Եկել է Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակը փակելու ժամանակը։
--00—ԼՀ