ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն և Մեծ Բրիտանիայի ֆինանսների կանցլեր Ռեյչել Ռիվսը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինային 2,26 միլիարդ ֆունտ սթերլինգ (մոտ 3 միլիարդ դոլար) տրամադրելու մասին: Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։
Նշվում է, որ միջոցները մտնում են Յոթնյակի (G7) երկրների խմբի՝ Ուկրաինայի համար եկամտի արտակարգ արագացված մեխանիզմի մեջ։ «Վարկը կսպասարկվի և կմարվի՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված ապագա եկամուտները», - նշել են գերատեսչությունից՝ ընդգծելով, որ ֆինանսավորումը տրամադրվում է 30 տարի ժամկետով: Հավաքագրված միջոցները կուղղվեն ուկրաինական կողմի կարիքներին համապատասխան պաշտպանական նյութերի ֆինանսավորմանը:
--00—ՅՄ