ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 1,6 միլիարդ ֆունտ սթերլինգ ռազմական օգնություն և ավելի քան 5000 հակաօդային պաշտպանության հրթիռ։ Ինչպես հայտնում է Sky News-ը, այս մասին Լոնդոնում գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Նա նշել է, որ այս գործընթացը նաև նոր աշխատատեղեր կստեղծի Միացյալ Թագավորության պաշտպանական ոլորտում։
--00—ՅՄ