Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

.

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի:

Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը շնորհակալություն է հայտնել նախագահին այցելության համար և շեշտել նման այցերի կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար:

Հանրապետության նախագահը շփվել է համայնքի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել համայնքային կյանքի անցուդարձով:

--00--ԱՀ