Հրդեհ՝ Աջափնյակում. չգործող կաթսայատանը բռնկված կրակի տարածումը կանխվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

photo_2025-03-03_15-47-59

Այսօր՝ մարտի 3-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում, ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի 41 Ա շենքի բակում գտնվող շինությունում կրակ և ծուխ է նկատվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ և թիվ 12-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Փրկարարները նախ կանխել են նշված բակում գտնվող, սակայն չշահագործվող, ԽՍՀՄ տարիներից եղած կաթսայատանը կուտակված աղբում առաջացած կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

--00—ՅՄ