Սիմոնյանը և արքեպիսկոպոս Նորատունկյանը անդրադարձել են փոխադարձ հետաքրքրության հարցերի լայն շրջանակի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

photo_2025-03-03_16-47-45

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Հայոց Կաթողիկե Առաջնորդ Արհիապատիվ Տեր Գեւորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է նրան այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ու մաղթել հաջողություններ կարեւոր առաքելության մեջ:

Արհիապատիվ Տեր Գեւորգ արքեպիսկոպոս Նորատունկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար:

Զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրության հարցերի լայն շրջանակի:

--00—ՅՄ