ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Թրամփի պարզած բլիթը Ուկրաինան չուզեց, հիմա մտրակն է գործելու։ Բլիթը հազվագյուտ մետաղների պայմանագիրն էր, որը չկնքվեց, հիմա ԱՄՆ-ն հայտարարել է, որ ժամանակավոր կասեցնում է Ուկրաինա զինատեսակների մատակարարումը, իսկ Բայդենը երեքուկես միլիարդի զենք է տրամադրել։ Բացի այդ, ըստ որոշ տեղեկությունների, Թրամփը պատրաստվում է ելույթ ունենալ և ասել՝ 185 մլրդ ԱՄՆ օգնությունից որքանն է թալանվել Ուկրաինայի իշխանության կողմից, նրանք Ուկրաինայում 18 հետախուզական կառույց ունեն, տեղյակ են, ով՝ ինչքան է կերել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ, Հայաստանի իշխանությունը խնդրի առջև է կանգնած, քանի որ Թրամփն ԱՊՀ-ն ուզում է զիջել Ռուսաստանին։ «Թրամփը ԱՊՀ-ն ինչ- որ բանի դիմաց կզիջի ՌԴ-ին, Փաշինյանը Պուտինի նկարներով էլ շրջի քաղաքում, նրան չի ներվելու, ՌԴ-ն այլևս նրան չի վստահի»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ