Փաշինյանն ԱՄՆ-ում «կրակեց ինքն իր ոտքին»․ հեռացած Բայդենի հետ կնքված թղթով Թրամփից ի՞նչ էիր սպասում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News 

Ուկրաինայի շուրջ կատարվող գործընթացները, դրա վերաբերյալ Եվրոպայում առաջացած խնդիրներն ու ԱՄՆ-ի արձագանքը շատ դրական հանգամանքներ են Հայաստանի համար։ Ես գիտեմ՝ մարդիկ կան, ովքեր չեն համաձայնի այս տեսակետի հետ։ Չեք կարող հաշվի չառնել, որ Հայաստանի հետ առևտրի 50%-ից ավելին Ռուսաստանի հետ է կապված, Հայաստանի համար էներգիայի աղբյուրը ՌԴ-ն է։ Իլյուզիա է, թե Հայաստանը կարող է խզել բոլոր կապերը Ռուսաստանի հետ և Արևմուտք գնալ, դա անհնա է։ Այս մասին այսօր 24TV-ի եթերում Սթենֆորդի համալսարանի դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանի հետ զրույցում ասաց Վաշինգտոնի հայկական հետազոտողների կազմակերպության անդամ Քրիստին Առաքելյանը։  

«Հայերը պետք է խոսեն Թրամփի վարչակազմի հետ և ավելի խորքային պայմանագիր կնքեն։ Պետք է քննարկել, թե ԱՄՆ-ն ի՞նչ դիրքորոշում կունենա «Զանգեզուրի հարցում»։ Եթե Փաշինյանն ուզում է նորից գալ Վաշինգտոն ու խոսել ընդհանուր արժեքների մասին, ապա Թրամփը զրո հետաքրքրություն ունի դրա նկատմամբ, ԱՄՆ-ն պրագմատիկ մոտեցում ունի նման հարցերին, բայց Հայաստանը չի հարմարվում դրան։  

Ինչու՞ Հայաստանը ԱՄՆ-ի դիրքորոշումը չընդօրինակեց․ փոխնախագահ Վենսը Մյունխենում հանդիպեց ոչ թե «հեռացող» Շոլցին, այլ՝ Գերմանիայի ընդդիմության առաջնորդին, ինչու՞, քանի որ Շոլցը «գնացող» կանցլեր է, իսկ Հայաստանն ինչու՞ պայմանագիր կնքեց հեռացող Բայդենի աշխատակազմի հետ։ Հայաստանն ինչ փորձել է անել, մերժվել է Թրամփի վարչակազմի կողմից, բայց բեռը Հայաստանի վրա է, ոչ թե ԱՄՆ-ի։ Որևէ մեկը կարմիր գորգ չի փռելու Հայաստանի առջև։ Փաշինյանը ԱՄՆ եկավ անպատրաստ և ասաց, որ ինքը փաստաթուղթ էր ստորագրել Բայդենի աշխատակազմի հետ, դա ո՞ւմ էր պետք, Փաշինյանն ինքն իրեն վնասեց, կարկեց իր ոտքին, նա պատրաստ չէր, եկավ ԱՄՆ՝ չունենալով ռեալ ակնկալիքներ։», -իր խոսքում նշեց Առաքելյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ