ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շնորհավո՛ր հատկապես մեր գերիների, զոհվածների ու անհետ կորածների մայրերի, կանանց ու դուստրերի տոնը:
Մենք ունենք առնվազն 23 պատանդառված հայրենակից Բաքվում, որոնք ազատազրկվում, խոշտանգվում ու հալածվում են հայ լինելու և բոլորիս իրավունքների համար պայքարելու պատճառով:
Մենք պարտավոր ենք հնարավորինս անել նրանց ազատության համար՝ առաջին հերթին պահանջելով պատշաճ գործողություններ ՀՀ պետական մարմիններից:
Պաշտոնապես հաստատված գերիների անուններն են՝
Քաղաքական բանտարկյալներ՝ պատանդառված 2023թ. Սեպտեմբեր-հոկտեմբերին և այժմ շինծու «դատավարության» մեջ՝
1. Արկադի Ղուկասյան, ԱՀ երկրորդ նախագահ,
2. Բակո Սահակյան, ԱՀ երրորդ նախագահ,
3. Արայիկ Հարությունյան, ԱՀ չորրորդ նախագահ,
4. Դավիթ Իշխանյան, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ,
5. Ռուբեն Վարդանյան, ԱՀ նախկին պետական նախարար,
6. Դավիթ Բաբայան, ԱՀ արտաքին գործերի նախկին նախարար,
7. Լևոն Մնացականյան, ԱՀ պաշտպանության նախկին նախարար,
8. Դավիթ Մանուկյան, ԱՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ,
Քաղաքացիական գերիներ՝
9. Մադաթ Բաբայան, գերեվարված 2023թ. սեպտեմբերին և այժմ շինծու «դատավարության» մեջ,
10. Ռաշիդ Բեգլարյան, գերեվարվել է 2023թ. օգոստոսին և արդեն շինծու կերպով «դատապարտված»,
11. Վագիֆ Խաչատրյան, առևանգվել է Կարմիր խաչի մեքենայից 2023թ. հուլիսին և արդեն շինծու կերպով «դատապարտված»,
12. Դավիթ Դավթյան, առևանգվել է 2020թ. նոյեմբերին մարդասիրական օգնություն առաքելիս և արդեն շինծու կերպով «դատապարտված»,
13. Գևորգ Սուջյան, առևանգվել է 2020թ. նոյեմբերին՝ Դավիթ Դավթյանի հետ մարդասիրական օգնություն առաքելիս և արդեն շինծու կերպով «դատապարտված»,
14. Վիգեն Էլճեքճեան, առևանգվել է 2020թ. նոյեմբերին և արդեն շինծու կերպով «դատապարտված»,
Ռազմագերիներ՝ գերեվարված 2023թ. սեպտեմբերի ագրեսիայի ժամանակ և այժմ շինծու «դատավարության» մեջ՝
15. Դավիթ Ալավերդյան,
16. Վասիլի Բեգլարյան,
17. Լևոն Բալայան,
18. Էրիկ Ղազարյան,
19. Մելիքսեթ Փաշայան,
20. Գարիկ Մարտիրոսյան,
21. Գուրգեն Ստեփանյան,
Ռազմագերիներ՝ գերեվարված 2020թ. ագրեսիայի ժամանակ և արդեն շինծու «դատապարտված»՝
22. Ալյոշա Խոսրովյան,
23. Լյուդվիգ Մկրտչյան:
Նշեմ, որ շուրջ 80 հայ էլ բռնի անհետացած է, որոնց ճակատագրերը պարզ չեն մեզ համար»։
--00--ԱՀ