ԱՄՆ-ը և Հարավային Կորեան սկսել են «Freedom Shield» լայնածավալ զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Capture1

Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինված ուժերը մարտի 10-ին սկսել են «Freedom Shield» համատեղ լայնածավալ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։

Զորավարժությունների նպատակը դաշնակիցների միջև փոխկապակցվածության բարձրացումն է: Դրանցում կներգրավվի հարավկորեացի շուրջ 19 հազար զինվորական։ Կողմերը նախատեսում են 16 լայնամասշտաբ դաշտային վարժանք։

Զորավարժությունները կավարտվեն մարտի 20-ին։

Գործակալությունը նաև հայտնել է, որ այս տարի ուղիղ կրակով վարժանքներ չեն անցկացվի՝ մարտի 6-ին հարավկորեական գյուղի ռմբակոծության պատճառով:

Ակնկալվում է, որ ընթացիկ զորավարժությունները կլինեն առաջին խոշոր զորավարժությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք։

--00—ՅՄ