Ատալանտան 4 անպատասխան գնդակ ուղարկեց Յուվենտուսի դարպասը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

483803256_18496038913054137_987249308071710068_n

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» այսօր սեփական հարկի տակ ընդունել է «Ատալանտային» և 4 անպատասխան գնդակ ընդունել սեփական դարպասը:

Հանդիպման հաշիվը խաղի արդեն 29-րդ րոպեին բացել է թուրինցիների 32-ամյա հարձակվող Մատեո Ռետեգին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Այս գոլը միակն է եղել առաջին կեսում:

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 46-րդ րոպեին, թուրինցիների առավելությունը կրկնապատկել է Մարտեն դե Ռոնը:

67-րդ րոպեին Դավիդե Զապակոստան Սեադ Կոլաշինացի փոխանցումից հետո հաշիվը դարձրել է խոշոր.

77-րդ րոպեին էլ Ադեմոլա Լուկմանը ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը:

Անցկացրած 28 հանդիպումներից հետո «Յուվենտուսը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ 52 միավորով։ «Ատալանտան» 28 խաղից հետո 58 միավորով երրորդն է։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ