Բաքվից պնդում են, թե հայկական կողմը 5 ամիս է՝ չի վերցնում Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի դին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Capture

Բաքվից պնդում են, թե իբր հայկական կողմը չի արձագանքում հայ կնոջ՝ Վերա Աղասյանի դին տեղափոխելու հարցին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Շարաֆաթ Հասանովը՝ Անհայտ կորածների միջազգային հանձնաժողովին զեկույց ներկայացնելիս։

Նա նշել է, թե անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին օկուպացված Ստեփանակերտում հիվանդությունից մահացած Վերա Վարաշակովնա Աղասյանի զավակները ԿԽՄԿ-ի միջոցով տեղեկացվել են նրա մահվան մասին, կատարվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթային ընթացակարգերը՝ դիակը տեղափոխելու համար, և նույնիսկ այս տարվա փետրվարին հարցը ուղղակիորեն ներկայացվել է հայկական կողմի ուշադրությանը։

--00—ՅՄ