ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Երեկ՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի փողոցի շենքերից մեկի բալում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարարները նախ մեկուսացրել, ապա մարել են «Chery» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են վարորդը՝ 54-ամյա Գագիկ Զ-ն, և քաղաքացիները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորենժ ամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Լյուդվիգ Սահակայնն ու կրտսեր պարեկ Արման Բաբայանը:
--00--ԱՀ