ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Բաքվից պնդում են, թե իբր հայկական կողմը չի արձագանքում հայ կնոջ՝ Վերա Աղասյանի դին տեղափոխելու հարցին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Շարաֆաթ Հասանովը՝ Անհայտ կորածների միջազգային հանձնաժողովին զեկույց ներկայացնելիս։
Նա նշել է, թե անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին օկուպացված Ստեփանակերտում հիվանդությունից մահացած Վերա Վարաշակովնա Աղասյանի զավակները ԿԽՄԿ-ի միջոցով տեղեկացվել են նրա մահվան մասին, կատարվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթային ընթացակարգերը՝ դիակը տեղափոխելու համար, և նույնիսկ այս տարվա փետրվարին հարցը ուղղակիորեն ներկայացվել է հայկական կողմի ուշադրությանը։
--00—ՅՄ