ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Ադրբեջանը Հայաստանին անհայտ կորածների հետ կապված ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ է առաջարկում։ Ինչպես հաղորդում է APA-ն, ասյ մասին ասված է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գնահատման զեկույցում։
Նշվում է, որ ներկայումս և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում կան Արցախյան Առաջին և Երկրորդ պատերազմների ժամանակ անհայտ կորածներ, իսկ այն տարածքներում, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունեցել, հայտնաբերված մասունքները կարող են պատկանել երկու կողմերին։ Հետևաբար, ԴՆԹ-ի համեմատական վերլուծության անկախ մեխանիզմի ստեղծումը կարող է լինել նույնականացումը հաստատելու և արդյունքներ ապահովելու մի քանի արդյունավետ միջոցներից մեկը:
Այս մեխանիզմի միջոցով ԴՆԹ-ի պրոֆիլները համեմատվում են անանուն և համակարգված: Այս մոտեցումը կպաշտպանի նույնականացման գործընթացը ցանկացած քաղաքական կամ ազգային խնդիրներից: Եթե համապատասխանություն հաստատվի, համեմատության արդյունքները կներկայացվեն երկու երկրներին, և դատաբժշկական փորձագետներն ու համապատասխան մարմինները կկարողանան գիտական ապացույցների հիման վրա որոշումներ կայացնել:
Նշվում է,որ այս մեխանիզմը, բացի երկու ազգերի ընտանիքների համար պատասխաններ գտնելու հնարավորություն ստեղծելուց, կնպաստի նաև տարածաշրջանում համագործակցությանն ու հաշտեցմանը։
--00—ՅՄ