ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Ականները դժվարացնում են Ադրբեջանում անհայտ կորածների որոնողական աշխատանքները։ Այս մասին Բաքվում հայտարարել է Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի ծրագրերի ղեկավար Կարմեն Օսորնոն, փոխանցում է «Ազատություն»-ը։
Նա նշել է, որ իրենց նպատակն է՝ հասնելու այս ոլորտում Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությանը։ «Նախ պետք է օգնություն ցուցաբերենք Ադրբեջանին։ Երկրորդը՝ անհրաժեշտ է լուծել համագործակցության հարցը»,- ասել է նա։
--00—ՅՄ