22 տարեկանում մահացել է արքայազն Ֆրեդերիկ դը Նասաուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

.

Լյուքսեմբուրգի մեծ հերցոգ Անրիի զարմիկ, արքայազն Ֆրեդերիկ դը Նասաուն մահացել է 22 տարեկանում գենետիկ հիվանդությունից։ Այս մասին տեղեկացրել է Բելգիայի RTBF հեռուստաալիքը։

Հեռուստաալիքը նշել է, որ արքայազնը տառապում էր հազվադեպ, POLG անբուժելի գենետիկ հիվանդությամբ եւ 14 տարեկանից գիտեր, որ դատապարտված է վաղ մահվան։

 Նրա մահվան մասին Փարիզի հիվանդանոցում տեղեկացրել է POLG Foundation հիմնադրամը, որը ստեղծվել է արքայազնի ընտանիքի կողմից՝ աջակցելու համար այդ հիվանդության հետազոտություններին։

Արքայազն Ֆրեդերիկը կապ չուներ Լյուքսեմբուրգի գահը ժառանգելու գծի հետ։


--00--ԱՀ