ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Մոսկվան օպերատիվ տեղեկատվություն է խնդրել Երևանից Պենտագոնի կողմից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայ գործընկերները պատասխանել են, որ Վաշինգտոնից պաշտոնական հարցում չի ստացվել: Սակայն եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա ապակայունացնող գործոն կդառնա Հարավային Կովկասում»,- հավելել է նա։
--00—ՅՄ