Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Արագածի տարածաշրջանում բուք է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

dzyun1_shabat.am30

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Սպիտակի, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Նիգավան-Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։

Լոռու մարզում (բացի Սպիտակ քաղաքից), Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Արագածի տարածաշրջանում բուք է։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

--00—ՅՄ