ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Անցած գիշեր ձյան առատ տեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ձյան ծածկի բարձրությունը մարզում հիմնականում տատանվում է 20-30 սմ-ի սահմաններում։
Դսեղ 21․03․2025»,- գրել է Սուրենյանը՝ կից հրապարակելով լուսանկար:
--00--ԱՀ