Վրաստանի դեմ խաղը հոբելյանական է Վարազդատ Հարոյանի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

d

Վարազդատ Հարոյանը Վրաստանի հետ Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի մրցավեճում հոբելյանական՝ 90-րդ հանդիպումն է անցկացնում Հայաստանի ազգային հավաքականում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը

Դա 4-րդ ցուցանիշն է Սարգիս Հովսեփյանից, (132 խաղ), Հենրիխ Մխիթարյանից (95) և Ռոման Բերեզովսկուց (94) հետո։

Նշենք նաև, որ Հարոյանը Ազգերի լիգայի խաղարկությունում անցկացնում է 22-րդ հանդիպումը։


 

--00—ՍՊ