ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի. Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու միջոցով հասարակական կարծիքը շահարկելու փորձերը դատապարտված են ձախողման։ Այս մասին AZERTAC-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը։
Նրա խոսքով, հայ-թուրքական սահմանին անցակետերի բացման մասին կեղծ տեղեկությունների հետևում կանգնած են Թուրքիայի և Ադրբեջանի միասնությամբ և սերտ համագործակցությամբ մտահոգ շրջանակները։
«Որոշ լրատվամիջոցների պնդումները, թե իբր Անկարան բացել է Հայաստանի հետ սահմանը՝ առանց Բաքվին այդ մասին տեղյակ պահելու, նպատակ ունեն վնասել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությանը», - ընդգծել է նա՝ վստահեցնելով, որ թուրքական իշխանությունները սերտորեն համակարգում և քննարկում են ադրբեջանական կողմի հետ ցանկացած քայլ՝ կապված Իրևանի հետ։
Նախկին դեսպանը հիշեցրել է թուրքական իշխանությունների հայտարարությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման մեջ շահագրգռվածության մասին։ «Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է արդյունքի հասնել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումից հետո։ «Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են այդ մասին»,- նշել է Քըլըչը:
--00—ՅՄ