ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Միշտ ասել եմ և ասում եմ՝ այս քարոզարշավի ժամանակ ես չեմ ուզել թիրախավորել ինչ որ մեկին, բայց քանի որ մարդիկ փորձեցին թիրախավորել ինձ, հիմա պատասխանը կստանան մեզանից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գյումրիում համայնքապետի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը։
«Երեկ Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար, ինչի պատասխանը այսօր երեկո պետք է պարզաբանի և ապացուցի, եթե չապացուցեց ես կհամարեմ, որ ինքը օդի մեջ խոսող մարդ է»,- նշեց Ղարաղազարյանը:
Թեկնածուն նաև փաստեց, որ ինքը այդ թուղթը հիմա չունի, ունեցել է և կարողացել է իր գործունեությունը ծավալել այդ երկրում:
Հիշեցնենք, որ Գյումրու համայնքապետի պաշտոնակատար, ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Գյումրու 9 ուժերից մեկի 1-ին համարը Թուրքիայի կացության քարտ ունի.
«Էդքան տղա է՝ թող ասի էդ մասին»,- ասել էր նա և հավելել, որ նրան հնարավորություն է տալիս այդ մասին անձամբ հայտարարելու:
Մանրամասները՝ տեսանյութում.
--00--ԱՀ