Իմը ստվեր է, իրենցը՝ ուրվական, ոչ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News 

Իմը ստվեր է, իրենցը՝ ուրվական, ոչ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում։ Այս մասին այսօր Պանթեոնում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի առիթով ՀՀԿ անդամների այցելության ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան՝ նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Էդ հարցին արդյոք ես պիտի պատասխանե՞մ, էդ հարցին էդ մարդիկ պետք է պատասխանեն։ Համենայնդեպս, որևէ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում, իմը ստվեր ա, իրենցը՝ ուրվական», - նկատել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «ինչու են նախագահի ստվերի հետ դեռ կռվում մարդիկ»

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ