ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Վաշինգտոնն Անկարային դիմել է աջակցել Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգության եւ առեւտրի ոլորտում առանցքային հարցերի շուրջ համագործակցությունը, նշված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թամմի Բրյուսի հայտարարության մեջ:
Ռուբիոն նաև ընդգծել է կայուն միասնական եւ խաղաղ Սիրիային աջակցելու ուղղությամբ սերտ համագործակցության անհրաժեշտությունը, որը միջազգային ահաբեկչության համար հիմք կամ հարթակ չի լինի։
--00--ՍՊ