Ստախոսն ԱԺ-ում պատառոտում էր իրեն, հիստերիկը փորձում էր տերերին ցույց տալ, թե որքան նվիրված է նրանց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Մեր դիմաց անիրավ դատավոր է, ով Աստծուց չի վախենում, ով մարդկանցից էլ չի ամաչում և կարող է իր սուտը ծածկելու համար, բոլորին դարձնել իրեն մեղսակից։ Այս մասին ժողովրդի հետ ամենշաբաթյա առցանց զրույցի ժամանակ ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Անցած շաբաթ բոլորդ էլ  տեսաք խորհրդարանական հիստերիկան, ստախոսը ինքն իրեն չէր կարողանում զսպել, միգուցե քիմիական ինչ-որ բաների բացակայության պատճառով, միգուցե՝ հիստերիկը փորձում էր տերերին ցույց տալ, թե որքան նվիրված է նրանց։ Այս ստախոսը խորհրդարանից պատառոտում էր ինքն իրեն ամենավատ, ամենագռեհիկ ու փողոցային ձևով․ և սա է մեր ամոթը»,- հավելեց Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։


--00--ԱՀ