Հարավային Կորեայում անտառային հրդեհները 18 մարդու կյանք են խլել և ոչնչացրել հնագույն տաճարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

սս

Հարավային Կորեայում անտառային հրդեհները 18 մարդու կյանք են խլել և ոչնչացրել հնագույն տաճարը։  

Հրդեհի հետևանքով այրվել է ավելի քան 17 հազար հեկտար անտառ, 27 հազար բնակիչ ստիպված է եղել շտապ տարհանվել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Հրդեհը նաև ոչնչացրել է մոտ 200 շինություն, ներառյալ 1300-ամյա բուդդայական տաճարը:

--00--ՍՊ